ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հպվում եմ բազուկիդ

Հպվում եմ բազուկիդ
29.09.2024 | 00:10

Աստծո կանչը

Սեպտեմբերի 29

Քո հպումը ունի դեռ հին ուժը:

Այո: Երբ լուռ կանգնած եք Իմ առաջ, Ես Ձեռքս դնում եմ ձեր գլխին և Աստվածային հոգին այդ հզոր հպումով ներհոսում է ձեր էության մեջ: Սպասեք Իմ առջև լռությամբ` զգալու համար այդ ներթափանցումը:

Երբ ճանապարհի ընտրության համար Ինձ եք նայում, Իմ ձեռքը մեղմորեն հպվում է ձեր բազուկին` ցույց տալու համար ընտրելիք ճանապարհը: Երբ մտավոր, ֆիզիկական, կամ հոգևոր տրտմության մեջ ընկած, Ինձ եք դիմում բժշկություն ստանալու համար, Իմ մեղմ հպումը իրոք բժշկություն և ուժ է տալիս ձեզ. արթնացնում երիտասարդ օրերի ձեր կենսաուժը, լցնում` մաքառելու ու վեր մագլցելու զորությամբ:

Երբ նվաղեք ճանապարհին, ձեր անհաստատ քայլերը հաստատեն, որ սպառվել է մարդկային կարողությունը, այդժամ, Հզոր ու Ամենահաս Ձեռքիս Հպումը զորավիգ կլինի ձեզ, ձեր ճանապարհին: Իմ Հպումը դեռևս պահում է իր հին զորությունը. այդ ուժը խոստացված է ձեզ: ՈՒրեմն առաջ ընթացեք արիակամ ու անահ:

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ